ԱՄՆ նախկին նախագահ և Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Եվրամիությանն «փոքր Չինաստան» է անվանել՝ անդրադառնալով դաշինքի հետ ԱՄՆ առևտրային հարաբերությունների թեմային:
Դրա մասին հայտնել է Ֆրանսպրես գործակալությունը:
«Նրանք մեր մեքենաները չեն գնում, մեր գյուղմթերքը չեն գնում, ոչինչ չեն գնում: Դուք ԵՄ-ի հետ 312 միլիարդ դոլարի դեֆիցիտ ունեք: Գիտեք ինչ, ԵՄ-ն փոքր Չինաստան է, չնայած այնքան էլ փոքր չէ»,-ասել է Թրամփը:
ԵՄ վիճակագրական Eurostat գործակալության տվյալներով՝ անցյալ տարի Եվրամիության հետ ԱՄՆ-ի ապրանքաշրջանառության դեֆիցիտը կազմել է 157,9 միլիարդ եվրո՝ 170,54 ԱՄՆ միլիարդ դոլարին համարժեք, հայտնել է գերմանական Deutsche Welle պարբերականը։



























