Կիևի Սոլոմենսկի շրջանում բազմահարկ շենքում ռուսական անօդաչու թռչող սարքի թափանցումից հետո երեք հարկ է վնասվել, հայտնում է УНИАН-ը։

Վնասվել են 17-րդ, 18-րդ և 19-րդ հարկերի բնակարանները: Ավելի ուշ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել։