Սպասվում է, որ Իսրայելի հարվածներն Իրանին կդառնան վեջինը երկու երկրների միջեւ ռազմական գործողություններում, այսօր հայտնել է ԱՄՆ նախագահի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան, տեղեկացրել է NBC News-ը։
Պաշտոնական աղբյուրի խոսքով՝ սա «ԱՄՆ հաստատուն կարծիքն է», եւ դրա մասին «տեղեկացվել է տարածաշրջանի մեր բոլոր գործընկերներին»։
Պաշտոնյան նշել է, որ Բայդենը եւ նրա անվտանգության թիմը «աշխատել են իսրայելցիների հետ, որպեսզի վերջինը համամասնական պատասխան միջոցներ ընդունի ցածր ռիսկով»։
Պաշտոնյայի խոսքով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում Բայդենն անցած շաբաթ հայտնել է, որ ցանկացած գրոհ պետք է ուղղված լինի Իսրայելի դեմ հետագա հարձակումների կանխմանը եւ հետագա թեժացման նվազեցմանը։
«Մենք չենք ցանկանում, որ դա տեղի ունենա»,- ասել է պաշտոնյան։
Աղբյուրն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները անմիջական մասնակցություն չի ունեցել իսրայելական հարվածներին, որոնք հասցվել են «մի քանի ալիքներով»։
Բայց եթե Իրանը ուղիղ հարված հասցնի Իսրայելին, ԱՄՆ-ը խոստացել է աջակցել իր դաշնակցին, ասել է նա։
«Եթե Իրանը որոշի պատասխանել, մենք լրիվ պատրաստ ենք նորից պաշտպանվել ցանկացած հարձակունից»,- ավելացրել է աղբյուրը։




























