ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «խրախուսել» է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին անցած շաբաթ կայացած հեռախոսազրուցի ժամանակ՝ Իրանի դեմ պատասխան հարվածը մշակելու հարցում, որը «կկանխեր Իսրայելի դեմ ապագա հարձակումները», CNN հեռուստաալիքին տեղեկացրել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը։

Ամերիկյան պաշտոնատար անձինք ակնկալում էին, որ Իսրայելը պատասխան հարված կտա Իրանին մինչեւ նոյեմբերի 5-ը, ժամկետ, որը թույլ կտար հանրության ուշադրությունը գրավել Մերձավոր Արեւելքում աճող լարվածությանը մի քանի օրվա ընթացքում ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո։

«Նախագահը քննարկել է ընդհանուր իրավիճակը վարչապետ Նեթանյահուի հետ։ Անցած շաբաթ նա կոչ էր արել վարչապետին պատասխան միջոցներ մշակել, որոնք թույլ կտային կանխել Իսրայելի դեմ հետագա հարձակումները եւ միաժամանակ կնվազեցնեին հետակա թեժացման վտանգը։ Եվ դա մեր նպատակն է։ Դա նաեւ Իսրայելի նպատակն է, եւ, ինչպես նրանք հայտնել են այսօր երեկոյան, եթե Իրանը որոշի պատասխանել, մենք լիովին պատրաստ ենք հերթական անգամ հետ մղել ցանկացած հարձակում»,- ասել է պաշտոնյան։

Բայդենը Նեթանյահուին զանգահարել է հոկտեմբերի 17-ին, Գերմանիա մեկնելիս, որպեսզի քննարկի ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի սպանությունը։

Ինչպես տեղեկացրել է CNN-ը, թե՛ Բայդենը, թե՛ փոխվարչապետ Քամալա Հարիսը տեղեկացված էին Իրանին Իսրայելի հասցնելիք պատասխան հարվածների մասին եւ ուշադիր հետեւում էին իրադարձությունների զարգացմանը։