Թերթը գրում է, որ երեկ հետաքրքիր իրավիճակ էր ստեծվել, որը կշարունակվի այսօր, վաղը, մինչեւ ընտրություններ: «Էդուարդ Շարմազանովի ԱԺ փոխնախագահ դառնալուց հետո ՀՀԿ երիտթեւի ակտիվիստները երեկ առավոտվանից խիստ աշխուժացած բախում էին գրեթե բոլոր հեռուստատեսությունների դռները, հաճախում կամ զանգում խմբագրություններ, ծանոթներ փնտրում լրատվամիջոցների ղեկավարների շրջանում: Ուզածներն ի՞նչ է: Ընդամենը խնդրում են (թախանձագին) իրենց հարցազրույցի հրավիրել: Երեւի նրանց թվում է, թե Աշոտյանն ու Շարմազանովը պաշտոններ են ստացել զուտ էկրաններին շատ երևալով ու թերթերին հարցազրույցներ տալով:

Ինչեւէ: Ջահելները ձգտում են ՀՀ նախագահի «աչքը մտնել», շուտով ցուցակներ կազմելու ժամանակն է, պահը պիտի բաց չթողնել»:

Մեկ այլ հրապարակման մեջ, թերթը նշում է, որ իր ունեցած  հավաստի տվյալներով, ՄԻԱԿ կուսակցությունը, ի դեմս երկու երիտասարդի ու մեկ աղջկա, կմտնի ՀՀԿ նախընտրական խորհրդարանական ցուցակ: Ու որոշված է, որ անկախ նրանից, թե ՀՀԿ-ն մենակ կգնա, թե կոալիցիայով, այդ երեք հոգու տեղն էն գլխից զբաղված է»,- գրում է «Հայացք»-ը: