Վայոց ձորում, դեկտեմբերի 7-ի երեկոյան, Ջերմուկ քաղաքի Ձախափնյա թաղամասի Մաշտոցի փողոցում ավտովթար է տեղի ունեցել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում «Մոսկվիչ 2715» մակնիշի 25 ԼՍ 847 համարանիշի ավտոմեքենան (վարորդ`1990 թվականին ծնված Տ.Սայադյան), դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել թիվ 7 շենքի հարակից ավտոկանգառի մետաղյա ճաղավանդակին:
Վթարի հետեւանքով ուղեւոր, 20-ամյա Կարեն Մեսրոպյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ջերմուկ քաղաքի հիվանդանոց: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:




























