Էտալոնային մակնիշի նավթի գինը թեթեւակի թանկանում է նախորդ օրվա վերջին երկու տարում առավելագույն անկումից հետո։
Brent-ի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմել է մեկ բարելը 71,46 դոլար, ինչը 0,04 դոլարով (0,06 տոկոս) ավելի բարձր է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Երկուշաբթի այդ պայմանագրերը էժանացել էին 4,63 դոլարով (6,1 տոկոս)՝ մեկ բարելը 71,42 դոլար։
WTI-ի դեկտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում ավելացել են 0,05 դոլարով (0,07 տոկոս)՝ մեկ բարելը 67,43 դոլար։ Նախորդ աճուրդների արդյունքներով՝ այդ պայմանագրերի արժեքը իջել է 4,4 դոլարով (6,1 տոկոս)՝ մեկ բարելը 67,38 դոլար։




























