Հունգարիայի դեմ բացահայտ դավադրություն կա՝ Մանֆրեդ Վեբերի (Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցության ղեկավար, Եվրոպական ժողովրդական կուսակցության առաջնորդ- խմբ.) և ֆոն դեր Լեյենի (Եվրահանձնաժողովի ղեկավար - խմբ.) գլխավորությամբ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Նրանք խոստովանել են, որ իրենց նպատակն է Լեհաստանի ներկայիս իշխանությունների նման փոխարինել Հունգարիայի կառավարությանը: Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա»,- ասվում է սոցցանցերի նրա էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Եվրահանձնաժողովի ղեկավարը ցանկանում է իմ հրաժարականին հասնել. Վիկտոր Օրբան

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն


























