Մետրոպոլ հյուրանոցում  վաղը` դեկտեմբերի 9-ին,  տեղի կունենա Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գլխավոր ասամբլեայի նիստը: NEWS.am-ին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեից հայտնեցին, որ նիստի ընթացքում կամփոփվեն համահայկական 5-րդ խաղերը: Օրակարգային հաջորդ հարցերն են ՀԽՀԿ-ի նախագահի եւ գործկոմի կազմի ընտրությունը եւ ՀԽՀԿ-ի կանոնադրության առանձին կետերի փոփոխությունը: Կքննարկվի նաեւ համահայկական խաղերի ծրագրում ձմեռային մարզաձեւեր ընդգրկելու հարցը: Համահայկական խաղերի համաշխարհային ասամբլեան ընթացիկ նիստում կորոշի ՀԽՀԿ գործկոմի հերթական նիստի անցկացման վայրը եւ ժամանակացույցը: