ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմում օգնություն ցուցաբերելու և Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրին աջակցելու և առաջադեմ տեխնոլոգիաների և սարքավորումների մատակարարմանը մասնակցելու համար անձանց և կազմակերպությունների դեմ պատժամիջոցների ցուցակները կընդլայնի։

Ըստ «Ամերիկայի ձայնի»՝ ցանկում, ի թիվս այլևայլի, ներառվել են «Ռոսատոմի» դուստր ձեռնարկությունները, դրանց թվում՝ «Росатом Инфраструктурные решения» և  «Росатом Микроэлектроника»-ն:

Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարներ Աննա Ցիվիլևան (ըստ գործակալության հետաքննության՝ վերջինս Վլադիմիր Պուտինի զարմուհին է), Պավել Ֆրադկովը, Ալեքսանդր Ֆոմինը, Վիկտոր Գորեմիկինը և Անդրեյ Բուլիգան՝ «Трансмашхолдинг»-ի գլխավոր տնօրեն Կիրիլ Լիպան։

Պատժամիջոցները միաժամանակ հարվածում են Հնդկաստանում, Չինաստանում, Շվեյցարիայում, Թաիլանդում և Թուրքիայում անձանց և ընկերություններին, որոնք խուսափում են նախկինում 17 իրավասություններով կիրառված սահմանափակումներից: