Հյուսիսային Կորեան հեռահար բալիստիկ հրթիռ է արձակել իր արևելյան ջրերի ուղղությամբ։ Դրա մասին հայտնել է Հարավային Կորեայի շտաբների միացյալ շտաբի կոմիտեն։

Հայտարարության մեջ նշվում է, որ հրթիռը արձակվել է Հյուսիսային Կորեայից «մեծ անկյան տակ»:

Ըստ գերմանական Deutsche Welle պարբերականի՝ ճապոնական առափնյա պահպանությունը հաստատել է, որ հրթիռն արձակվել է Հյուսիսային Կորեայից և միաժամանակ ենթադրել է, որ այն բալիստիկ է։ Երկրի պաշտպանության նախարար Գեն Նակատանին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ հրթիռն ունեցել է «ամենաերկար թռիչքի ժամանակը» Հյուսիսային Կորեայի պատմության մեջ և ենթադրել է, որ «այն կարող է տարբերվել սովորական հրթիռներից»:

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի  խոսնակ Շոն Սավեթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «խստորեն դատապարտում է» Հյուսիսային Կորեայի «միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկումը»։ Նա նշել է, որ արձակումը «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևերի ակնհայտ խախտում է»։

«Մենք բոլոր երկրներին հորդորում ենք դատապարտել այդ խախտումները և ԿԺԴՀ-ին կոչ ենք անում դադարեցնել իր ապակայունացնող գործողությունները և լուրջ երկխոսության մեջ մտնել»,-ասված է Սպիտակ տան կայքում տեղադրված հայտարարության մեջ: