Ֆլորիդայի 93-ամյա տղամարդը որոշել է մահից առաջ սպանել իր կնոջը, քանի որ չէր ուզում նրան մենակ թողնել։ Օկալայից Հելմուտ Լոքները փորձել է խեղդամահ անել իր 60-ամյա կնոջը սեղմօղակով, հայտնում է WCJB-ն։
Կինը կարողացել է ազատվել և զանգահարել է 911: Շտապ օգնության դիսպետչերը լսել է Լոքների՝ «Քեզ հետս էն աշխարհ կտանեմ» խոսքերը:
Տուժածն ասել է, որ սա երկրորդ մահափորձն է, հաղորդում է RTVI-ն։ Մինչ այդ ամուսինը փորձել է բարձով խեղդել նրան, սակայն գործն ավարտին չի հասցրել։ Լոքները ոստիկաններին ասել է, որ ինքը զգում է իր մոտալուտ մահը և վախենում է կնոջը մեն-մենակ թողնել:
Կնոջը սպանելուց հետո նա պատրաստվում էր ինքնասպան լինել։ Տղամարդը ձերբակալվել է և նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել առաջին աստիճանի սպանության փորձի երկու հոդվածներով:





























