Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսի կողմնակիցները ներխուժել են Չապարի կենտրոնական շրջանի զորանոց եւ պատանդ վերցրել 20 զինվոր, տեղեկացրել է AFP-ը՝ հղում կատարելով զինվորական աղբյուրներին։

Դա տեղի է ունեցել այն բանից երեք շաբաթ հետո, երբ Մորալեսի կողմնակիցները սկսել էին փակել ճանապարհները, որպեսզի կանխեն նրա ձերբակալությունը բռնաբարության մեղադրանքով, որը նրանք անվանում են խոչընդոտում նրա քաղաքականություն վերադարձին։

65-ամյա Մորալեսը իշխանության ղեկին էր 2006-2019թթ.։ Նա հրաժարական է տվել զինվորականների ճնշման տակ ընտրություններից հետո, խարդախության մեղադրանքներով։

Ուրբաթ Բոլիվիայի զինված ուժերը հայտնել են, որ «զինված խմբերը» «պատանդ են վերցրել զինծառայողների» եւ զավթել զենք ու զինամթերք Չապարում։ Զինվորական աղբյուրը AFP-ին տեղեկացրել է, որ պատանդ է վերցվել մոտ 20 զինվոր։

Տեսանյութում, որը ներկայացրել են բոլիվիական ԶԼՄ-ները, երեւում է, թե ինչպես են 16 զինվորներ շրջաատվել ցուցարարներով։

«Կասիկ Մարազի գունդը բռնվել է Տիպնիսի ակտիվիստների կողմից։ Նրանք անջատել են նրանց ջուրը, էլեկտրականությունը եւ պատանդ են պահում»,- տեսանյութում ասում է համազգեստով տղամարդը։

Տիպնիսը բնիկների եւ Մորալեսի հայրենի քաղաքն է։

Չնայած քվեարկվելու արգելքին՝ Մորալեսը ցանկանում է մարտահրավեր նետել նախկին դաշնակցին, որը դարձել է նախագահ Լուիս Արսեի մրցակիցը ձախ Mas կուսակցությունից երկրում 2025թ. կայանալիք նախագահական ընտրություններում։

Այն բանից մի քանի օր հետո, երբ Մորալեսը գլխավորել է բազմահազարանոց երթը, որին մասնակցել են հիմնականում Բոլիվիայի բնիկները, Լա Պաս վարչական մայրաքաղաում ի նշանԱրսեի քաղաքականության դեմ  բողոքի, դատախազությունը հայտարարել է, որ նա քննության տակ է բռնաբարության, մարդկանց առեւտրի եւ մաքսանենգության մեղադրանքով՝ կապված 15-ամյա մի աղջկա հետ հարաբերությունների հետ 2015թ.։

Սկզբում Մորալեսի կողմնակիցները պահանջում էին դադարեցնել «դատական հետապնդումը», բայց բողոքի շարժումը վերաճեց ավելի ծավալուն հակակառավարական ապստամբության, որն ուղեկցվում է Արսեի հրաժարականի կոչերով։