Մեծ Բրիտանիայում լեհ շինարարին բանտ են նստեցրել այն պատճառով, որ նա հայտնել է, որ Ուկրաինայում կռվել է «Վագներ» ՄՌԿ-ի համար, գրել է Pa Media-ն։ 49-ամյա Պետր Կուչարսկին կազմակերպության մարտական համազգեստ էր հագել Սաֆոլք կոմսությունում միջոցառման ժամանակ։
Նա բռնվել է անցած տարվա հոկտեմբերի 28-ին, երբ ագրեսիվ պահվածք է դրսեւորել՝ թափահարելով դաշույնը եւ կոկորդը կտրող ժեստ անելով։
Վկաների խոսքով՝ Լեհաստանի քաղաքացին, որն ապրում է Մեծ Բրիտանիայում, նրանց պատմել է, որ «Վագներ» ՄՌԿ-ի կազմում կռվել է այդ կազմակերպության համար Ուկրաինայում։ Նա կրկնել է այս պնդումը Ֆեյսբուքի մի քանի գրառումներում եւ հաղորդումներում։
Ուրբաթ Օլդ Բեյլիի դատարանում Կուչարսկին դատապարտվել է երկուսուկես տարվա ազատազրկման՝ ժամկետի երկարացման հնարավորությամբ, քանի որ ներկայացել է որպես կազմակերպության անդամ։
Օգոստոսին Կուչարսկին մեղավոր է ճանաչվել այն բանում, որ Pa Media տեղեկատվական գործակալության համար լուսանկարվելու նպատակով կրել է խորհրդանշաններ, որոնք զուգորդվում են խիստ աջ գաղափարախոսության եւ սպիտակ ռասայի գերազանցության հետ։





























