Վեց մարդ զոհվել է Ինդոնեզիայի Ֆլորես կղզում հրաբխի ժայթքման ժամանակ։ Այս մասին տեղեկացրել է արտակարգ իրավիճակների դիմակայման ազգային գործակալությունը։

Լեւոտոբի Լակի-Լակի հրաբխի ժայթքումն սկսվել է նոյեմբերի 4-ի գիշերը եւ ուղեկցվել մոխրի 2 հազար մետր բարձրությամբ արտանետումներով։ Գործակալությունը նշել է, որ ժայթքումը հանգեցրել է հրդեհների մերձակա բնակավայրերում։

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկությունը թարմացվում է։ Չհաստատված տվյալներով՝ մի քանի մարդիկ կարող էին մահանալ նաեւ հրաբխի հետեւանքով տների փլուզման ժամանակ։