Երևանի հասարակական տրանսպորտային համակարգը վերջին տարիներին ակտիվորեն բարելավվում է: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով նոր շարժակազմի, առանձնացված գծերի, ավելացված նոր երթուղիների, վճարային նոր համակարգի մասին։
«Ամեն ինչը ակնառու է, մարդիկ տեսնում են, կարող է պատահի 100-ից 10-ն էլ դժգոհ լինեն, դա չի նշանակում, որ վատ է, դժգոհ մարդը միշտ էլ դժգոհ է»,- ասում է ավտոբուսի վարորդներից մեկը:





























