Ցելյուլոզի պահեստարանում տեղի ունեցած պայթյունը փլուզել է ստվարաթղթի ֆաբրիկայի տանիքը Կուոպիո քաղաքում։ Այս մասին տեղեկացրել է Yle պորտալը։
Նրա տեղեկացմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել ստվարաթղթի Mondi Powerflute ֆաբրիկայում։ Փլուզվել է ֆաբրիկայի տանիքը, ինչից հետո այն ընկել է մոտ 600 քառակուսի մետր տարածքի վրա։
Վթարի պատճառները հետաքննում են ոստիկանությունը եւ Oktes պետական կենտրոնը։ Նյութական վնասի ծավալը դեռ պարզված չէ, տուժածներ չկան։





























