ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ՔՊ-ական 6 պատգամավորներ գործուղվում են Բեռլին եւ Բրյուսել:
Կարգադրության մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.
- Երկխոսության ծրագրին մասնակցելու համար 2024 թվականի նոյեմբերի 24-29-ը Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) եւ Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին, Ազգային ժողովի պատգամավորներ Մարիա Կարապետյանին, Հռիփսիմե Գրիգորյանին, Մերի Գայլստյանին, Տաթեւիկ Գասպարյանին եւ Արսեն Թորոսյանին:
- Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը»:



























