Լոռիի մարզում, դեկտեմբերի 8-ին, հրդեհվել են Դսեղ, Եղեգնուտ, Ուրասար, Ուռուտ եւ Յաղդան գյուղերին հարակից սարերի խոտածածկ տարածքները:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հրշեջ-փրկարարները` անտառտնտեսության ղեկավարության եւ գյուղապետերի հետ միասին, իրականացրել են տարածքների հետախուզում:

Հրդեհաշիջման եւ հրդեհի վերահսկման աշխատանքներն իրականացվում են անտառտնտեսության աշխատակիցների եւ գյուղերի բնակիչների կողմից՝ գյուղապետերի ղեկավարությամբ: