Եվրահանձնաժողովը պատրաստվում է բյուջեից 392 մլրդ եվրո հատկացնել ռազմական ծախսերին, որոնք նախատեսված էին Եվրամիության երկրների դեպրեսիվ շրջանների զարգացման համար, տեղեկացրել է Financial Times բրիտանական թերթը։

Թերթի աղբյուրների տեղեկացմամբ՝ Եվրահանձնաժողովը առաջիկայում մտադիր է ԵՄ երկրներին թույլ տալ պաշտպանական կարիքների համար ծախսել այսպես կոչված համախմբման ֆոնդը (Cohesion fund)։ Դա ԵՄ բյուջեի խոշոր ծրագրերից մեկն է, որը որպես ֆինանսավորման միջոց մտահղացվել է միության առավել հետամնաց շրջանների համար։

Այդ կարիքների համար ընթացիկ յոթնամյա բյուջետային պլանով (2021-27թթ.) հատկացվել է 382 մլրդ եվրո։ Ինչպես նշել է Financial Times-ը, անցած չորս տարիներին դրանցից ծախսվել է 5 տոկոսից էլ քիչ։ Ֆոնդի միջոցները ստացել են Արեւելյան Եվրոպայի երկրները, առաջին հերթին Լեհաստանը, Մերձբալթիկայի պետությունները։ Ի դեպ,  զարգացած եվրոպական պետությունները նույնպես ստանում են խոշոր հատկացումներ համախմբման ֆոնդից։ Օրինակ, Գերմանիան ընթացիկ յոթնամյակում 39 մլրդ եվրո է ստացել։

Թերթը հավաստիացնում է, որ Եվրահանձնաժողովը առայժմ թույլ չի տա այդ փողերով զենք գնել, բայց դրանք կարելի է ծախսել ռազմական արդյունաբերությունում ներդրումներ կատարելու, երկակի նշանակության նախագծերի զարգացման, բազմաթիրախային տեխնիկայի, ներառյալ անօդաչուները, տրանսպորտային միջոցները, ինչպես նաեւ սպառազինությունների կոմպլեկտավորողների արտադրության համար։