Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսին առաջիկա ամիսներին կայցելի Ռուսաստան։ Այս մասին նա տեղեկացրել է ՏԱՍՍ-ին Բաքվում ընթացող Կլիմայի փոփոխության ՄԱԿ Շրջանակային կոնվենցիայի (СОР-29) մասնակիցների 29-րդ համաժողովի շրջանակում։
«Ես հուսով եմ, որ շուտով կլինի հանդիպում ռուսական թիմի հետ։ Գիտեք, մենք բավականաչափ հանդիպումներ ենք ունենում։ Ես հաստատ չգիտեմ, բայց առաջիկա մի քանի ամիսներին համոզված եմ, որ կլինեմ այնտեղ»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե երբ կարող է այցելել Ռուսաստան։
Պատասխանելով այն հարցին, թե ում հետ կարող է նա հանդիպել, Գրոսին ասել է. «Սովորաբար [դրանք հանդիպումներ են] արտաքին գործերի նախարարության, «Ռոսատոմի» [ներկայացուցիչների] հետ»։





























