Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր` դեկտեմբերի 9-ին, աշխատանքային հանդիպում է ունեցել Լիբանանի հանրակրթության եւ բարձրագույն կրթության նախարար Հասսան Տիապի հետ, ով Հայաստանում է Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի պաշտոնական այցի շրջանակում:
ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նախարար Արմեն Աշոտյանի Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում ձեռքբերված պայմանավորվածությունների ընթացքն ու կրթության եւ գիտության ոլորտում հայ-լիբանանյան համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր:



























