101 տարեկանում մահացել է Ճապոնիայի արքայադուստր Միկասան։ Այս մասին հայտնում է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը։
Նշվում է, որ նա նախկինում հոսպիտալացվել է ծանր վիճակում՝ կենսական օրգանների աստիճանական ձախողման պատճառով։
Արքայադուստր Միկասան արքայազն Միկասայի կինն էր, ով մահացել է 2016 թվականին՝ 101 տարեկանում։ Այդ ժամանակ նա ճապոնական կայսերական ընտանիքի ամենատարեց անդամն էր։ Արքայազն Միկասան Ճապոնիայի նախկին կայսր Ակիհիտոյի հորեղբայրն էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա ծառայել է հեծելազորում և եղել այն զորքերի թվում, որոնք մասնակցել են օկուպացված Չինաստանում մարտերին։ Հանձնվելուց հետո նա իրեն նվիրել է հետազոտություններին, ուսումնասիրել Հին Եգիպտոսի պատմությունը և հայտնի է եղել որպես մարզիկ և հասարակական գործիչ։ Արքայազն և արքայադուստր Միկասան ամուսնացել են 1941 թվականին։

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























