Ամերիկյան արծաթե մետաղադրամը, որը թվագրվում է 17-րդ դարով, այսինքն, թողարկվել է դեռևս Միացյալ Նահանգների հիմնադրումից առաջ, աճուրդում վաճառվել է ռեկորդային 2,52 միլիոն դոլարով։
Երեք պենսանոց մետաղադրամը հատվել է 1652 թվականին Բոստոնում, այն ժամանակ բրիտանական գաղութում առաջին դրամահատարանի բացումից ընդամենը շաբաթներ անց: Մետաղադրամում պարունակվող արծաթի արժեքը ժամանակակից գներով մեկ դոլարից փոքր-ինչ ավելի է։
Մետաղադրամը հայտնաբերվել է 2016 թվականին Նիդեռլանդներում, հին պահարանում։ Այն դրված էր ստվարաթղթե տուփի մեջ, որտեղ պարզապես գրված էր «Անհայտ ծագման արծաթե մետաղանիշ/Քվինսիի ընտանիքից/Բ. Մա. Դեկտեմբեր, 1798»: Պահահանի սեփականատերը, ինչպես հետագայում պատմել է, գտածոն՝ անշուք տեսքի պատճառով արժեքավոր չէր համարել։





























