Ռուսաստանի Պետդուման միանգամից երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունել է ընտանի կենդանիներ պահելու և նրանց զբոսանքի կանոնները չկատարելու համար տուգանքների մասին օրենք, գրում է Коммерсант-ը։
Այն առաջին ընթերցմամբ ընդունվել է սեպտեմբերին։
Օրենքը վարչական պատասխանատվություն է սահմանում կենդանիների խնամքի պահանջների խախտման համար։ Այժմ քաղաքացիներին կսպառնա մինչև 3 հազար ռուբլի տուգանք, պաշտոնատար անձանց՝ մինչև 15 հազար ռուբլի, իսկ իրավաբանական անձանց համար տուգանքը կկազմի մինչև 30 հազար ռուբլի։
Պատասխանատվությունը չի տարածվում կենդանիների սեփականատերերի վրա, եթե խախտումը տեղի է ունեցել սեփականատիրոջ անունից ընտանի կենդանուն խնամող այլ անձի կողմից: Նաև տուգանքներ չեն կիրառվի, եթե կենդանուն գողացել են տիրոջից։
Գործող հոդվածը տուգանքներ է նախատեսում կենդանիներ պահելու պահանջները չկատարելու համար։ Սակայն, ընտանի կենդանիներ պահելու կանոնները հոդվածում ներառված չեն:
Ռուսաստանում ընտանի կենդանիներին ոչ պատշաճ պահելու համար տուգանքներ են սահմանվել

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























