Ադրբեջանի Կոռուպցիայի դեմ պայքարի վարչության` Մասալի քաղաքի ներկայացուցիչ Լաջին Սադիգզադեն ձերբակալվել է կաշառք վերցնելու համար: Ադրբեջանական Bolgexeber.com կայքը հաղորդում է, որ Լաջին Սադիգզադեն ձերբակալվել է, քանի որ 10 հազար մանաթ (12,5 հազար դոլար) կաշառք է պահանջել Մասալի քաղաքի բնակիչ Ռասիմ Աղաեւից, ով փոքր խանութ ունի քաղաքում: Բնակիչն այդ մասին տեղեկացրել է Կոռուպցիայի դեմ պայքարի վարչությանը, որի աշխատակիցներն էլ ձերբակալել են իրենց գործընկերոջը կաշառք վերցնելու փորձի համար: