Դեկտեմբերի 4-ին խորհրդարանը հաստատել է Կայունացման եւ զարգացման եվրասիական բանկի 200 մլն դոլարի վարկը։

Միջոցները կտրամադրվեն Քաջարանի ավտոմեքենաների թունելի կառուցմանը Սյունիքի մարզում։

8,6 կիլոմետր երկարությամբ թունելը կդառնա «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կարեւոր տարրը, որը կմիացնի Հայաստանի սահմանները Իրանի եւ Վրաստանի հետ։

Նախագիծը, մասնավորապես, նախատեսում է ինչպես ճանապարհի առկա հատվածի արդիականացում եւ ընդլայնում, այնպես էլ նորերի կառուցում։ Ընդ որում, գերազանցապես Սյունիքի մարզում։

Թունելից բացի, Հայաստանի հարավում շարունակվում է մայրուղու երկու այլ տեղամասերի կառուցումը։