Ոստիկանության ծառայողները, դեկտեմբերի 12-ին, թմրամիջոց պահելու կասկածանքով Էջմիածին-Երեւան ճանապարհի 2-րդ կմ-ից բերման են ենթարկել Արմավիրի մարզի 47-ամյա մի բնակչի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվել է 7.4 գ կանեփանման զանգված:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: