Անսպասելի դադարը հանգեցրել է Մեքսիկայի Հիդալգո նահանգի մոտ գտնվող Պաչուկա-Ուեհուտլա մայրուղու երրորդ գոտու շինարարության հետաձգմանը, գրում է Science Alert-ը։
Սակայն շինարարության հետաձգման պատճառը միանգամայն արդարացված էր՝ բանվորները պատահաբար մոտավորապես 1375 տարեկան բուրգ են հայտնաբերել։
Ըստ Մեքսիկայի մշակույթի նախարարության և Մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտի, ճանապարհային բրիգադներն առաջին անգամ հայտնաբերել են «Սան Միգել» վայրի հետքերը, որն անվանել են մոտակա Սան Միգել Մեսկվիտիտլան քաղաքի անունով, հունիսի սկզբին: Հնագետները սկսել են պեղել տեղանքը այն բանից հետո, երբ ճանապարհային աշխատանքները դադարեցվել են և ի վերջո հայտնաբերել են բուրգի մասեր, որոնք բաղկացած էին առնվազն տասը բլուր պարունակող հինգ հատվածներից:
Պեղումների ավարտին թիմը հայտնաբերել է 155 արտեֆակտ՝ պատյաններ, խեցեղեն և քարե նյութեր, ինչպես նաև փայտածուխի, ածխացած փայտի և կրաքարե հատակի հետքեր:
Գիտնականները կարծում են, որ բուրգը, հավանաբար, կառուցել են ացտեկները՝ բազմազգ մշակույթի ներկայացուցիչները, որոնք ապրել են Հիդալգոյի Սիերա Ալտա շրջանում էպիկլասիկ (մ.թ. 650-950) և ուշ հետկլասիկ (մ.թ․ 1350-1519) դարաշրջանում։





























