Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր` դեկտեմբերի 13-ին, ընդունել է Հայաստանի hանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի խումբ անդամների` կառույցի ղեկավար Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը մեր հանրապետության տնտեսության եւ սոցիալական ոլորտի զարգացման գործում ունեցած ավանդի համար Ռոբերտ Նազարյանին պարգեւատրել է «Երախտագիտություն» մեդալով:
Հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը, ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը, քննարկվել են հանրային ծառայությունների կարգավորման ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանն առնչվող հարցեր:




























