Հունգարիան և Սլովակիան ուղիներ են փնտրում ռուսական գազի դիմաց վճարումներ կատարելու համար, որոնք անորոշության մեջ են ռուսական «Գազպրոմբանկի» դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների պատճառով, հայտնում է Reuters-ը։
Սլովակիայի պետական SPP գազային ընկերությանը մոտ կանգնած աղբյուրը նշելէ, որը ռուսական մատակարար «Գազպրոմի» հետ երկարաժամկետ պայմանագիր ունի և մատակարարում է Սլովակիայի շուկայի մեծ մասը, նշելով, որ խնդիրը սուր է, քանի որ ամսական վճարումներ են կատարվում, և ներկայում հայտնի չէ՝ ինչպես այդ վճարումները կատարել:
Վճարումը չկատարելը կարող է հանգեցնել «Գազպրոմի» մատակարարումների դադարեցմանը, նշել է աղբյուրը։
Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ բանակցություններ կվարի ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի հետ՝ ապագա մատակարարումների դիմաց վճարումների վերաբերյալ իրավական լուծում գտնելու համար։
ԱՄՆ-ը նոյեմբերի 21-ին նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական «Գազպրոմբանկի» դեմ՝ խոչընդոտներ ստեղծելով ռուսական գազի եվրոպացի գնորդների համար։ Գնորդներն օգտագործում էին «Գազպրոմբանկ»-ը վճարումներ կատարելու համար, ներառյալ արժույթը ռուբլու փոխակերպման սխեմա:




























