Կոնվերս բանկը «Մարի Իզմիրլյան» մանկատան համար հանգանակություն է սկսել բանկի երեւանյան 5 մասնաճյուղերում։ Ինչպես այս մասին NEWS.am –ին տեղեկացրին Կոնվերս բանկի հասարակայնության հետ կապերի բաժնից, բարեգործական ակցիան կազմակերպվել է Ամանորին ընդառաջ, եւ կոչվում է «Դարձիր Ձմեռ Պապ»։
Հանգանակված գումարով բանկն այս տարի մանկատանը կնվիրի կենցաղային տեխնիկա, գորգեր, այլ անհրաժեշտ պարագաներ` ի տարբերություն նախորդ տարվա, երբ բանկը նախօրոք պարզելով երեխանների ցանկությունները` յուրաքանչյուր երեխայի անհատական նվերներ էր մատուցել: «Մարի Իզմիրլյան» մանկատան աջակցման համար բանկում գործում է 19300 36912207200 հաշվեհամարը:
Տեղեկացնենք, որ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին, բանկային գործառնություններ իրականացնելու համար ունի ՀՀ ԿԲ-ի կողմից տրված N57 բանկային լիցենզիան: Բանկի բաժնետերերն են` «Ընդվանսդ լոբալ Ինվեսթմենթս»ԼԷԼՍԻ-ին`95% եւ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին`5%:




























