Սեպտեմբերի 30-ին ավարտված ֆինանսական տարում ԱՄՆ ներգաղթի և մաքսային մարմինները (ICE) արտաքսել են ավելի քան 270,000 միգրանտների: Այս մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ներգաղթի պաշտոնյաները 192 երկիր են վերադարձրել 271,484 միգրանտների, ինչը գրեթե կրկնապատկվել է 2023 թվականի 142,580-ից: Բացի այդ, 32,7%-ը (88763 միգրանտ) ունեցել է քրեական անցյալ։ Արտաքսման մակարդակը ամենաբարձրն է եղել 2014 ֆինանսական տարվանից ի վեր՝ այդ տարի երկրից հեռացվել է մոտ 316,000 միգրանտ:

Նոյեմբերին The New York Times-ը հայտնել էր, որ Միացյալ Նահանգներում միգրանտները պատրաստվում են զանգվածային արտաքսումների, որոնց կհանդիպեն հունվարին նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնը ստանձնելուց հետո:

Մինչ այս Թրամփը հայտարարել էր, որ ունի այսպես կոչված «Օպերացիայի Ավրորա» պլան։ Այս ծրագիրը ներառում է վենեսուելական ավազակախմբերին պատկանող բոլոր անօրինական միգրանտների ձերբակալությունն ու արտաքսումն՝ առանց դատավարության: