Ուկրաինան Արժույթի միջազգային հիմնադրամից ստացել է 1,1 միլիարդ ԱՄՆ դոլար։ Ըստ «Украинская правда»-ի՝ դրա մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը:
Սա EFF Ընդլայնված ֆինանսավորման ծրագրի շրջանակում համատեղ ծրագրի վեցերորդ մասնաբաժինն է, նշել է վարչապետը։
«Միջոցներն արդեն նստել են ուկրաինական հաշիվներին։ Մենք դրանք կօգտագործենք բյուջեի կարևոր ծախսերը ֆինանսավորելու համար»,- նշել է Շմիգալը։
Ընդհանուր առմամբ, այս ծրագրի շրջանակում Ուկրաինան Արժույթի միջազգային հիմնադրամից արդեն 9,8 միլիարդ դոլար է ստացել, հիշեցրել է կառավարության ղեկավարը։





























