ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կվերանվանի Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր լեռը՝ Դենալի, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը։

Թրամփը խոստացել է, որ Ալյասկայի բնիկների կնքած լեռան անունը կփոխարինի ՝ 1901 թվականին սպանված Միացյալ Նահանգների 25-րդ նախագահ Ուիլյամ ՄըքՔինլիի անունով։

Նախկին դեմոկրատ նախագահ Բարաք Օբաման կանգնելով Ալյասկայի բնակիչների կողմը և վերջ տալով անվան շուրջ տասնամյակների վեճին, 2015 թվականին պաշտոնապես փոխել էր ՄըքՔինլի լեռը, այն վերանվանելով՝ Դենալի: Գագաթը պաշտոնապես ՄըքՔինլի լեռ է կոչվում 1917 թվականից։