Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրախ կլինի մայիսի 9-ին տեսնել Հաղթանակի հիշատակը կիսելու պատրաստ բոլոր օտարերկրյա հյուրերին։

Ըստ «Комсомольская правад»-ի՝ դրա մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ օտարերկրյա պետությունների ղեկավարներին կհրավիրեն նշելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը։ Ըստ նրա՝ քանի որ Հաղթանակի օրը մոտենում է, Կրեմլը կտեղեկացնի, թե ով է արդեն հրավիրված։

Միաժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ բաց է մնում այլ երկրների ղեկավարների հետ շփումների համար։ Ընդ որում, նա շեշտել է, որ եվրոպական երկրների ղեկավարները բացառություն չեն կազմի։