Սիբիրում գիտնականները փորձեր են անցկացնում երիտասարդ մամոնտի վրա, որի զարմանալիորեն լավ պահպանված աճյունը հայտնաբերվել են ավելի քան 50 հազար տարի անց հալված հավերժական սառածությունում, հայտնում է Reuters գործակալությունը:

Էակին, որը նման է կնճիթով փիղկի, դուրս է բերվել Բատագայկա խառնարանից՝ ավելի քան 80 մետր խորությամբ հսկայական իջվածքից, որը կլիմայի փոփոխության արդյունքում ընդարձակվում է:

Ավելի քան 110 կգ կշռող աճյունը ջրի երես է հանվել հանպատրաստից պատգարակով, պատմել է Յակուտսկ քաղաքի Լազարևի անվան Մամոնտի թանգարանի լաբորատորիայի ղեկավար, հետազոտող Մաքսիմ Չերպասովը։

Նա նշել է, որ մամոնտն, ըստ ամենայնի, մեկ տարեկանից փոքր է եղել, երբ մահացել է, բայց թեստերը հնարավորություն կտան գիտնականներին դա ավելի ճշգրիտ հաստատել: Հատկապես անսովոր է այն, որ գլուխն ու իրանը պահպանվել են։

«Սովորաբար, այն մասը, որն առաջինն է հալվում, հատկապես մարմինը, հաճախ ուտում են ժամանակակից գիշատիչները կամ թռչունները: Իսկ այստեղ, օրինակ, չնայած այն բանին, որ առջևւի վերջույթներն արդեն կերել են, գլուխը զարմանալիորեն լավ է պահպանվել»,-Reuters-ին տված հարցազրույցում պատմել է Չերպասովը։

Սա վերջինն է ռուսական հավերժական սառույցի տպավորիչ հայտնագործությունների շարքից: Անցյալ ամիս, նույն հսկայական հյուսիսարևելյան տարածաշրջանում, որը հայտնի է Սախա կամ Յակուտիա անունով, գիտնականները հայտնաբերել են 32-հազարամյա փոքրիկ կատվի ձագի մնացորդներ, իսկ այս տարվա սկզբին 44-հազարամյա գայլի մարմին էր հայտնաբերվել: