Ուկրաինայում մտադիր են «փոքրամասնությունների լեզուներ» հասկացությունը փոխարինել «փոքրաթիվ լեզուներով»։ Բացի դրանից, ռուսերենը և բելառուսերենը դուրս կմնան Եվրոպական խարտիայի ընդգրկած լեզուների ցանկից, ըստ РБК-Украина-ի՝ հայտարարել է Գերագույն Ռադայում Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը։
Ըստ նրա՝ Նախարարների կաբինետը հավանություն է տվել որոշ օրենքներում փոփոխությունների նախագծին՝ Տարածաշրջանային կամ փոքրաթիվ լեզուների եվրոպական խարտիայի պաշտոնական թարգմանության թարմացման առնչությամբ:
Օրինագծով առաջարկվում է ներմուծել «Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի վավերացման մասին» օրենքի անվանումը և դրույթները, ինչպես նաև «Ուկրաինայի ազգային փոքրամասնությունների (համայնքների) մասին» և «Լրատվամիջոցների մասին» օրենքների դրույթներն՝ ըստ Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի թարմացված պաշտոնական թարգմանության:
Մասնավորապես, առաջարկվում է «Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիա» բառերը փոխարինել «Տարածաշրջանային կամ փոքրաթիվ լեզուների եվրոպական խարտիա» բառերով։
Առաջարկվում է միաժամանակ թարմացնել այն լեզուների ցանկը, որոնց նկատմամբ կկիրառվի Խարտիայով նախատեսված աջակցության և հատուկ պաշտպանության համապատասխան ռեժիմը։
Մասնավորապես, նախատեսվում է, որ Ուկրաինայում Խարտիայի դրույթները տարածվելու են հետևյալ լեզուների՝ բուլղարերենի, գագաուզերենի, Ղրիմի թաթարերենի, ժամանակակից հունարենի, գերմաներենի, լեհերենի, ռումիներենի, սլովակերենի, հունգարերենի, չեխերենի և եբրայերենի վրա:
Ներկայում 2003 թվականին վավերացված Խարտիայի դրույթները վերաբերում են բելառուսերենին, բուլղարերենին, գագաուզերենին, հունարենին, իդիշին, Ղրիմի թաթարերենին, մոլդավերենին, գերմաներենին, լեհերենին, ռուսերենին, ռումիներենին, սլովակերենին և հունգարերենին:
Այսպիսով, բելառուսերենը և ռուսերենը հանվում են ցանկից։ Հունարենի փոխարեն կլինի ժամանակակից հունարենը, իդիշի փոխարեն՝ եբրայերենը։ Մոլդովերենը հանել է, քանի որ Մոլդովայում մոլդովերենը ճանաչվել է ռումիներեն։ Ավելացվել է նաև չեխերենը։
«Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան» նախատեսում է, մասնավորապես, հետևյալ միջոցառումները.
վճռական գործողություններ ձեռնարկել տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների զարգացման ուղղությամբ՝ դրանց պահպանման նպատակով;
խթանել և/կամ խրախուսել տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների՝ խոսակցական և գրավոր, օգտագործումը հանրային և մասնավոր կյանքում;
տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների դասվանդման և ուսուցման համապատասխան ձևերի և միջոցների ապահովում բոլոր համապատասխան մակարդակներում;
բուհերում կամ նմանատիպ հաստատություններում տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների բնագավառում գիտական հետազոտությունների խթանում:





























