Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն չորեքշաբթի հայտարարել է, որ երկրի իշխանությունները հետաքննում են Ֆինլանդիան և Էստոնիան միացնող ստորջրյա էլեկտրահաղորդման մալուխի վթարը, հայտնում է Reuters-ը։

Estlink 2 փոխկապակցման ծառայության չնախատեսված ընդհատումը տեղի է ունեցել Գրինվիչի ժամանակով 10:26-ին, ինչը նվազեցրել է դրա հասանելի 1016 ՄՎտ տեղադրված հզորությունը մինչև 358 մեգավատի (ՄՎտ), ասված է օպերատոր Fingrid-ի՝ Nordpool-ի կարգավորիչ կայքում զետեղված հայտարարության մեջ:

«Նույնիսկ Սուրբ Ծննդյան տոներին իշխանությունները պատրաստ են հետաքննել այս գործը»,-գրել է Օրպոն X-ի գրառման մեջ:

Նա հավելել է, որ էլեկտրաէներգիայի անջատումները ոչ մի ազդեցություն չեն ունեցել Ֆինլանդիայի վրա։

Տարածաշրջանի իշխանությունները վերջին տարիներին Բալթիկ ծովում էլեկտրահաղորդման մալուխների, գազատարների և հեռահաղորդակցման գծերի մի շարք խափանումներից հետո բարձր զգոնության մեջ են, թեև ստորջրյա մալուխները վթարների պատճառով ևս ենթակա են տեխնիկական խափանումների:

«Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել»,-ասված է Fingrid դիսպետչերի մենեջեր Արտո Պակիի հայտարարության մեջ:

Ըստ Fingrid-ի՝ անջատման պահին Ֆինլանդիայից Էստոնիա էլեկտրաէներգիա էր մատակարավում 658 ՄՎտ հզորությամբ։