Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ելույթ է ունեցել Թբիլիսիում ընթացող Կանանց երթի մասնակիցների առջև, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։

Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ կանայք ազատ Վրաստանի մեծագույն հույսն են։

«Այս երկրում կանայք ամենաուժեղն են, և այսօր նրանք ներկայացնում են այս երկրի մեծագույն հույսը՝ դեպի ապագա և ազատ Վրաստան»,- ընդգծել է Զուրաբիշվիլին։