Flydubai ավիաընկերությունը, պատճառաբանելով ֆորսմաժորը և թռիչքների անվտանգությանը սպառնացող վտանգը, ժամանակավորապես՝ դեկտեմբերի 28-ից մինչև հունմվարի 1-ը չեղարկել է Սոչիից և Միներալնիե Վոդիից դեպի Դուբայ թռիչքները:
Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի տվյալներով՝ իրավիճակը վերաբերում է ավելի քան 4 հազար ուղևորի, որոնց 90%-ը տուրօպերատորների հաճախորդներ են։
Ներկայում տուրօպերատորներն աշխատում են արագ լուծել Սոչիից և Միներալնիե Վոդիից Flydubai-ի չվերթների չեղարկման հարցը։
Ավելի վաղ իսրայելական El Al ավիաընկերությունն առաջիկա շաբաթվա ընթացքում Ռուսաստանի օդային տարածքում ինքնաթիռի կործանման պատճառով դադարեցրել էր Թել Ավիվ-Մոսկվա երթուղով թռիչքները։
Տուրօպերատորները լուծում են Սոչիից և Միներալնիե Վոդիից դեպի Դուբայ չեղարկված չվերթների զբոսաշրջիկներին առնչվող խնդիրը, հայտնել են Տուրօպերատորների ասոցիացիայից:



























