ՌԴ նախագահ Վլաադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որն արգելում է դպրոցներ ընդունել միգրանտների երեխաներին, որոնք չեն հանձնել ռուսերենի իմացության թեստը։ Փաստաթուղթը հրաապարակվել է իրավական ինֆորմացիայի պորտալում, օրենքն ուժի մեջ կմտնի 2025թ. ապրիլի 1-ից,, տեղեկացրել է «Կոմերսանտը»։

Թեստավորման անցկացման կարգը կսահմանվի ՌԴ լուսավորության նախարարության կողմից։ Թեստավորման անցկացմամբ, դիագնոստիկ նյութերի եւ  գնահատման չափորոշիչների մշակմամբ, ինչպես նաեւ թեստի հանձնման միավորների նվազագույն քանակության հաստատմամբ կզբաղվի «Ռոսօբրնադզորը»։

«Թեստավորում չանցածները, որը կբավականացնի նախնական, հիմնական ընդհանուր եւ միջնակարգ ընդհանուր կրթական ծրագրերի յուրացմանը նախնական, հիմնական ընդհանուր եւ միջնակարգ ընդհանուր կրթության կրթական ծրագրերի յուրացման համար, չեն ընդունվի  դպրոցներ մինչեւ նշված կրթական ծրագրերի յուրացումը»,- նշվել է փաստաթղթում։

ՌԴ Պետդուման օրենքն ընդունել է դեկտեմբերի 11-ին։ Նախագծի նախաձեռնողը դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի խումբն է։ Նա ասել է, որ միգրանտների երեխաների 41 տոկոսը ռուսերեն չգիտի կամ վատ գիտի։ Սակայն մարդու իրավունքների խորհուրդը դեմ է հանդես եկել օրենքին՝ նշելով, որ այն «կխորացնի ազգամիջյան պառակտման եւ հակամարտությունների վտանգը»։ Հանրային պալատում, հակառակը, համոզված են, որ իրավիճակը միգրանտների երեխաների հարցում դպրոցներում դարձել է «աղետալի», եւ նոր օրենքը կօգնի «հարթել» այս վիճակը։