Սիրիայի նոր վարչակազմը երկուշաբթի հայտարարել է Մայսա Սաբրինին Սիրիայի Կենտրոնական բանկի ղեկավար նշանակելու մասին, ինչը նրան դարձնում է բանկի պատմության մեջ այդ պաշտոնը զբաղեցնող առաջին կինը: Դրա մասին հայտնել է Al Arabiya-ն։
Մինչ նոր պաշտոնը Սաբրինը մի քանի կարևոր պաշտոններ է ունեցել Կենտրոնական բանկում, որոնց թվում՝ կառավարչի առաջին տեղակալ և վերահսկողության տնօրեն:
Նա նաև բանկային վերահսկողության վարչության պետ է աշխատել: Բացի Կենտրոնական բանկում աշխատանքից, Սաբրինը 2018 թվականից եղել է Դամասկոսի արժեթղթերի բորսայի տնօրենների խորհրդի անդամ՝ ներկայացնելով Կենտրոնական բանկը։




























