Երեւանում, դեկտեմբերի 15-ին`ժամը 16.06-ին ահազանգ է ստավել, որ հրդեհ է բռնկվել Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի թիվ 46 տանը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.05-ին, մարվել`17.48-ին:

Ամբողջությամբ այրվել է Գ.Մարտիրոսյանին պատկանող փայտյա տունը` գույքով` 50քմ եւ Ք. Առաքելյանին պատկանող տան տանիքը` 30քմ մակերեսով: