«Fergani Space»-ի՝ թուրքական «Baykar» անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերության կառույցի առաջին արբանյակը տիեզերք է արձակվել SpaceX հրթիռով։ Այս մասին հայտնել է Anadolu գործակալությունը։

Արձակումը տեղի է ունեցել ԱՄՆ Վանդենբերգ բազայից։ Արբանյակն ուղարկվել է տիեզերք Transporter-12 առաքելության շրջանակում:

«20 տարվա նպատակին հասնելուց հետո մենք մի փոքր առաջ շարժվեցինք եւ սկսեցինք տիեզերական հետազոտություններ իրականացնել»,- ասել է Baykar ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սելջուկ Բայրաքթարը՝ մեկնաբանելով արբանյակի արձակումը։

Նրա խոսքով՝ Fergani նախագծի շրջանակում թուրքական ընկերությունը մտադիր է ստեղծել գլոբալ դիրքավորման համակարգ։ Նա նաեւ ասել է, որ Fergani արբանյակի շարժչի փորձարկումը ջրածնի պերօքսիդի օգտագործմամբ իրականացվել է 2024թ. մայիսին։