2011 թվականն առանձնացավ նրանով, որ ավելի հանդուրժողական էր, միասնական էր, շնորհիվ նախագահ Սերժ Սարգսյանի: Այս մասին այսօր` դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովն ու հավելեց. «Որոշ դեպքերում ականատես եղանք քաղաքական ընդդիմության խոհեմությանն ու կոռեկտ պայքարին»:
«Ժողովրդավարության զագացման առումով ոոշակի առաջընթաց արձանագրեցինք:
Մենք կարողացանք ցուցաբերել երկու կարեւոր փաստ. առաջինը քաղաքական կամքն էր, որ երկխոսության միջոցով շատ հարցեր լուծեցինք, խոհրդարանում մեր գոծընկերների հետ, նաեւ արտախորհրդարանական ընդդիմության հետ: Ցավոք ինչ-ինչ մարտավարական բաներից ելնելով երկխոսությունն արտախորհրդարանական ընդդիմության հետ առկախեց»,- ասաց նա ու շարունակեց. «Երկրորդն, օրենդրական բարեփոխումներն էին, որ կարողացանք որոշակի հաջողությունների հասնել: Բարեփոխվեց Ընտրական օրենսգիրքը, նվազագույնի հասցրինք կոռուպցիոն ռիսկերը: Կարեւոր էր Հավաքների ազատության մասին օրենքը»:
Ինչ վերաբերում է տնտեսական ցուցանիշներին, ԱԺ նորընտիր փոխնախագահն ասաց. «Տնտեսական առումով ասեմ, ո հետճգնաժամային փուլից անցնում ենք կայունացման փուլ: Այո, կան խնդիրներ, բայց այսօր ունենք հստակ տնտեսական աճ: Կարծում եմ, որոշակի առաջըւնթաց կլինի տարբեր ցուցանիշներով:
Մենք գիտակցում ենք, որ տնտեսական աճը ազգային անվտանգության խնդիր է: Կարեւոր էր նաեւ, որ որեւէ սոցիալական ծրագիր չկրճատվեց»:
Շարմազանովն անդրադարձավ նաեւ արտաքին քաղաքականությանը, նշելով. «Խորացավ ռազմաստրատեգիական համագործակցությունը ՌԴ-ի հետ, կարեւոր էին համաձայնագրերը ԱՊՀ-ի ուղղությամբ: Կարեւոր էր Սարկոզիի այցը Հայաստան»:




























