Հոլանդական Heineken գարեջրագործական կոնցեռնի բրիտանական մասնաճյուղին պատկանող հնագույն գարեջրատունը փակվել է Անգլիայի հարավում, Հյուսիսային Յորքշիր կոմսությունում։ Այս մասին տեղեկացրել է The Drinks Business բրիտանական պարբերականը։

Նրա տեղեկացմամբ՝ 1564թ. բացված հաստատությունը վերջին տարիներին դժվարություններ ուներ։ 2015թ. նրա շրջանառությունը նվազել էր 35 տոկոսով հեղեղումների պատճառով կամրջի փակվելուց հետո, որով մարդիկ սովորաբար հասնում էին գարեջրատուն։

Նշվել է, որ վարձատուները պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո որոշել են չերկարացնել այն։ Ինչպես տեղեկացրել է The Drinks Business-ը, փաբը կարող է նորից բացվել այցելուների համար, եթե տեղը տրվի վարձով։