Լոնդոնի բնակիչը ճանաչողական էքսկուրսիա է կատարել իր հարազատ քաղաքում և Գինեսի աշխարհի ռեկորդ է սահմանել՝ 24 ժամում այցելելով 42 թանգարան, գրում է UPI-ը:

42-ամյա Բեն Մելհեմը պատմել է, որ իր երեխաները՝ Մատիլդան և Հենրիկը, ոգեշնչել են իրեն սահմանել 24 ժամում թանգարանների այցելությունների քանակի ռեկորդը:

«Այս ռեկորդը սկսվեց երեխաներիս հետ զրույցից այն մասին, թե որքան դժվար է սահմանել աշխարհի ռեկորդ, երբ մենք միասին կարդում էինք նրանց Գինեսի ռեկորդների գիրքը»,- պատմել է նա Guinness World Records-ին տված հարցազրույցում:

Մելհեմի երեխաները միացել են նրան թանգարան այցելելու ժամանակ՝ ռեկորդ սահմանելու իր արագ փորձի ընթացքում: Նա նշել է, որ Լոնդոնը կատարյալ քաղաք է նման նախագծի համար:

Մելհեմն իր 24 ժամում այցելել է 42 թանգարան՝ գերազանցելով 33 թանգարանի ռեկորդը, որը սահմանել էին Սուջոյ Կումար Միտրան և Սվարուպ Դավրանին Հնդկաստանի Դելի քաղաքում 2024թ․: