Ամերիկյան Վիրջինիա նահանգի բնակչուհին վիճակախաղի տոմսը Աստվածաշնչում պահելը հաջողակ քայլ է համարել, երբ նա 1 միլիոն դոլար է շահել «Վիրջինիայի միլիոնատեր» ամանորյա վիճակախաղում՝ գրում է UPI-ն:

Ժակլին Մանգուսը Վիրջինիայի վիճակախաղի ներկայացուցիչներին պատմել է, որ իր վիճակախաղի տոմսը թաքցրել է Աստվածաշնչում այն բանից հետո, երբ գնել է այն Մոնետա քաղաքի խանութներից մեկից:

Մանգուսի խոսքով՝ վերջերս նա դիտել է լուրերը և իմացել, որ քաղաքում գնված տոմսը շահել է 1 միլիոն դոլար, ուստի անվտանգության համար այն թաքցրել է Աստվածաշնչում: Մանգուսը չի հայտնել, թե արդյոք նա ինչ-որ ծրագրեր ունի իր շահումների հետ կապված: