Թուրքիան ակնկալում է, որ Ուկրաինայում խաղաղության նախաձեռնությունները մոտ ապագայում կկոնկրետացվեն։ Հավանաբար մինչև այս տարվա հունիս։ Այս մասին Anadolu-ի հարցազրույցում հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Նրա խոսքով՝ Անկարան ակնկալում է ուկրաինական պատերազմի կարգավորման նախաձեռնություն մոտ ապագայում։

«Մենք լսում ենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մի շարք նախաձեռնություններ այս առիթով։ Բայց մինչ ՌԴ եւ ԱՄՆ ղեկավարների հանդիպումը անհրաժեշտ է անդրկուլիսյան, նախապատրաստական աշխատանք»,- ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։